copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:22 09-10-2022

Թուրք քաղաքագետը Պրահայում ընդունված հայտարարությունը համարել է Ադրբեջանի հաջողությունը

Թուրք քաղաքագետ Թիմուչին Քոդոմանը հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը համարել է Ադրբեջանի հերթական հաջողությունը դիվանագիտության մեջ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը։

Քոդոմանը նշել է, որ գագաթնաժողովի շրջանակներում մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ։ Նրա խոսքով՝ այս հանդիպումներում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական պայմանավորվածությունների ձեռքբերմանն ուղղված հարցերը, ինչպես նաև այն ուղղությունը, որով կզարգանան Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները։

«Այս երկու հարցերը կապված են միմյանց հետ։ Որովհետև մենք գիտենք, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու հնարավորություն չկա, քանի դեռ լարվածությունը պահպանվում է Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում»,- ասել է նա։

Քոդոմանն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Երևանը և Բաքուն փաստում են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրա համոզմամբ՝ այս հայտարարությունը երկու երկրների միջև վերջնական պայմանավորվածությունների ձեռքբերման ուղղությամբ դրական մթնոլորտ ստեղծելուց բացի Ադրբեջանի հերթական հաջողությունն է դիվանագիտության մեջ։

Վերջինս ընդգծել է, որ Թուրքիան ցանկանում է հնարավորինս արագ կարգավորել մնացած խնդիրները։ «Քանի դեռ իրավիճակը մնում է լարված, հնարավոր չի լինի կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները և վերջնական համաձայնության գալ Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- հավելել է Քոդամանը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել

Ձեզ գուցե հետաքրքրի