copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 22:35 27-04-2026

ՀՀ-ում վարկառուների թիվը գերազանցում է 2 մլն 400 հազարը․ տնտեսագետ

Տնտեսագետ Միքայել Մելքումյանը գրում է․

«Ի պատասխան սույն թվականի ապրիլի 27-ին «ՍիվիլՆեթ»-ի՝ «Վարկառուների իրական թիվը Հայաստանում. իրական տվյալներն ու Ծառուկյանի և Սուքիասյանի պնդումները» խորագրով հրապարակման՝ ցանկանում եմ նշել, որ ինչպես և արձանագրել եմ վերը նշյալ հրապարակման մեջ, ՀՀ-ում վարկառուների թիվը գերազանցում է 2 մլն 400 հազարը: Այս ցուցանիշը ներառում է ինչպես բանկերի, այնպես էլ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերը: Ընդ որում, պետք է նշեմ, որ այս թվաքանակը 2021-ից հետո աճել է առնվազն 300 հազարով՝ հաշվի առնելով նաև այն, որ վարկերի նկատմամբ պահանջարկը փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև կառուցապատման ոլորտի կողմից շեշտակի աճել է:

Վարկերի ընդհանուր ծավալը վերջին 5 տարում, մասնավորապես՝ 2021-ից սկսած, 4-4,5 տրլն դրամից, 2026-ի փետրվարի դրությամբ, հասել է 8 տրլն-ից ավելին և մեր մատնանշած 7 տրլն-ից ավելի գումարը վերաբերում է 2025-ի կեսերի տվյալներին:

Փաստորեն այս թվերի համադրությունը ցույց է տալիս, որ վարկերի ծավալը ոչ միայն բացարձակ թվով է աճում, այլև՝ վարկառուների կամ որ նույնն է՝ վարկերի թվաքանակի կտրվածքով: Իսկ դա նշանակում է, որ երբ Ծառուկյանն ասում է՝ 2 մլն 450 հազար վարկառու, խոսքը վերաբերում է վարկերի միավորների թվաքանակին: Ընդ որում, պետք է ընդգծել, որ մեկ մարդը կարող է ունենալ մի քանի վարկ:

Բացի այդ, բավական է նշել, այդ 8 տրլն դրամ կազմող վարկերի ծավալում 2 տրլն-ից ավելին սպառողական վարկերն են, 2 տրլն-ից մի փոքր պակաս՝ հիփոթեքային վարկերը, և եթե մենք 2 տրլն-ից ավելի սպառողական վարկեր կազմող գումարը հարաբերենք միջին սպառողական վարկերի ծավալին, այն է՝ 1-1.5 մլն դրամ, կստանանք 1,5-2 մլն միավոր վարկ: Եթե դրան էլ ավելացնենք հարյուր հազարավոր հիփոթեքային վարկերը, ապա ակնհայտորեն հիմնավորված է Ծառուկյանի հնչեցրած վարկերի թվաքանակը:

Ակնհայտ է, որ վերջին 5-6 տարում ՀՀ-ում, հատկապես Երևանում, տարեկան կառուցվել են 300-400 բարձրահարկ, բազմաբնակարան շենքեր, յուրաքանչյուրը՝ 100-200 բնակարաններով, իսկ դրանց ճնշող մեծամասնությունը գնված է հիփոթեքային վարկերով: Դրան էլ պետք է ավելացնել հիփոթեքային վարկերով ձեռք բերված այլ շենք-շինությունները: Այսպիսով, հիփոթեքային վարկ ձեռք բերողների թիվը կարող է անցնել 500,000-ը:

Հաջորդ.
Ինչ վերաբերում է ավանդների ծավալին և թվաքանակին, ապա տողերիս հեղինակը՝ ես, պատգամավոր եղած ժամանակ հեղինակել եմ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների փոխհատուցման շեմը բարձրացնելու մասին» ՀՀ օրենքները, որոնց շրջանակներում մանրակրկիտ տեղեկատվություն ունեի և ունեմ ավանդների ծավալի, կառուցվածքի և դինամիկայի վերաբերյալ վերջին 15 տարիների ընթացքում:

Մեկ բան ակնհայտ է, որ վարկ չեն վերցնում ավանդ ձևակերպելու համար. դա, համաձայնեք, խիստ անտրամաբանական կլիներ:

Ընդ որում, ՀՀ-ում ավանդատուների 98,5 տոկոսն ունի մինչև 16 մլն դրամի ավանդներ, իսկ 1,5 տոկոսը՝ դրանից ավելի խոշոր ավանդներն են: Փաստորեն, մենք տեսնում ենք, որ ավադատուները և վարկառուները տարբեր մարդիկ են՝ չնայած որոշ, ոչ մեծաթիվ համընկնումներ կարող են լինել:
Այսպիսով, Գագիկ Ծառուկյանի կողմից նշված 2 մլն 450 հազար վարկառուների և կամ որ նույնն է՝ վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը»:

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
09:01 Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
16:55 Բլոկում եմ, վատ մարդկանց չեմ ուզում տեսնել. Էվելինա Ստեփանյանն ու Լևոն Մկրտչյանը՝ իրենց հասցեին գրվող մեկնաբանությունների մասին
22:00 Գյուղացուն մարդու տեղ չեն դնում, որովհետև պետությունն իրենցը չեն համարում