copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 21:36 13-04-2026

Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու

Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 14-ի առավոտյան ժամը 6.30-ից Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու։ Երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց գոտով։

Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:

«Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը և հորդորում նշված ուղղությունը շրջանցել՝ օգտվելով այլընտրանքային ճանապարհներից»,- նշված է հաղորդագրության մեջ:։

Ամենից շատ դիտված