copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 20:34 09-04-2026

Գերմանիան վերսկսում է Իրանի հետ բանակցությունները․ Ֆրիդրիխ Մերց

Գերմանիան վերսկսում է Իրանի հետ բանակցությունները, որպեսզի նպաստի ապրիլի 11-ին նախատեսված ամերիկա-իրանական բանակցությունների հաջողությանը։

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:

«Եվ երկար լռությունից հետո, որի համար մենք հիմքեր ունեինք, դաշնային կառավարությունը վերսկսում է բանակցությունները Թեհրանի հետ։ Մենք դա անում ենք ԱՄՆ-ի և եվրոպական գործընկերների հետ համակարգմամբ։ Մեր նպատակն է նպաստել առաջիկա բանակցությունների հաջողությանը»,- հայտարարել է Մերցը։

Նա նշել է, որ դա կլինի Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ իր առաջիկա հեռախոսազրույցի թեման: