Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 14:06 09-04-2026

Բավրայի մաքսակետը երթևեկելի է միայն մարդատար մեքենաների համար

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է՝ եղանակային վատ պայմանների պատճառով։

Խնդիրներից խուսափելու համար՝ ՊԵԿ-ը բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է՝ երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։

«Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ Բավրայի մաքսային անցակետը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատար տրանսպորտային միջոցների համար՝ լրացուցիչ կտեղեկացվի»,–ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։