Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 13։20-ի սահմաններում Գեղհովիտ բնակավայրի 5-րդ փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 16-ամյա Ա․ Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: