Ֆեյսբուքյան օգտատեր Կարինե Փանոսյանը իր էջում տեսանյութ է հրապարակել Դալմայի այգիների տարածքից, որը բառացիորեն աղբանոցի են վերածել:
«Դալմայի այգիների տարածքում եմ՝ պեղված հնձանի հարևանությամբ: Խնդրում եմ, տեսեք, թե ինչ վիճակում է վերջերս պեղված, մաքրված, կոկիկ վիճակում թողնված հնձանը, որի հարևանությամբ բառի ուղիղ իմաստով աղբանոց է»,- նշում է նա:
Նույն վիճակն է նաև հնձանի ներսի հատվածում, որն օգտագործում են իբրև հաց ուտելու տեղ, սանհանգույց, հնձանի ներսում շինաղբ է լցված:
Տեսանյութ: