copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 12:06 07-09-2026

Երևանում KamAZ-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում «KamAZ» մակնիշի բեռնատարը Դավիթ Բեկի փողոցում՝ «Ռոտոնդո» սգո սրահի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, ապա հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով գազատար խողովակի երկաթե հենասյուները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով ծառի կոտրված ճյուղերը վնասել են մի քանի ավտոմեքենաներ, իսկ ավտոմեքենաներից մի քանիսը եղել են կայանված։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված