Էստակադան վստա՞հ եք, որ մենք ենք կառուցում, կարո՞ղ է բլոգերներն են կառուցում
Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Նորագավիթի էստակադայի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել այս շաբաթ։ Մրցութային գործընթացներն արդեն ավարտվել են, և ընտրվել են շինկապալառու ընկերությունն ու տեխնիկական հսկողը։
Այս մասին նա խոսել է քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ:
Քաղաքապետը, խոսելով երկար ձգձգված ծրագրի մասին, հեգնանքով հարցրել է․ «Էստակադան վստա՞հ եք, որ մենք ենք կառուցում, կարո՞ղ է բլոգերներն են կառուցում»։