copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 12:13 07-09-2026

Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 11-ի

Լիբանանի հարավում գտնվող Նաբատիե շրջանի Քֆար Ռումման գյուղաքաղաքում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 11-ի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Ըստ տեղեկությունների՝ սեպտեմբերի 7-ի գիշերն իսրայելական ռազմական ինքնաթռիները ռմբակոծել ու ոչնչացրել են եռահարկ բնակելի շենք, որի հետևանքով զոհվել է ինը մարդ, այդ թվում՝ երկու նորածին, վիրավորվել է ևս հինգ մարդ։

Բացի այդ, գործակալության փոխանցմամբ՝ Քֆար Ռումմանում իսրայելական անօդաչու թռչող սարքը թիրախավորել է մեքենա, որի հետևանքով զոհվել են Իսլամական «Ռիսալա» սկաուտական ​​ասոցիացիայի շտապօգնության երկու աշխատակից։

Իսրայելական ինքնաթիռները նաև մի շարք ռմբակոծություններ են իրականացրել Նաբատիեի շրջանի Նաբատիե ալ-Ֆաուկա և Արաբ Սալիմ գյուղերի ուղղությամբ։

Ամենից շատ դիտված