copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 20:39 08-04-2026

Իսրայելը կրակ է բացել Լիբանանում գտնվող իտալացի խաղաղապահների մեքենայի վրա

Իսրայելի պաշտպանության ուժերի նախազգուշական կրակը վնասել է Լիբանանում ՄԱԿ-ի առաքելությանը մասնակցող իտալացի խաղաղապահներ տեղափոխող մեքենան, հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին։

«Իտալական UNIFIL-ի (Միավորված Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր Լիբանանում ) շարասյունը, որը անձնակազմ էր տեղափոխում Բեյրութ՝ վերադարձի համար, կանգնեցվել է Իսրայելի պաշտպանության բանակի կողմից. Իսրայելի նախազգուշական կրակոցները վնասել են մեր մեքենաներից մեկը»,- զեկուցել է Տայանին Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատին։