copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 19:32 08-04-2026

Գրանցվել են հրադադարի խախտումներ, որոնք խաթարում են խաղաղության գործընթացի ոգին. Պակիստանի վարչապետ

Հակամարտության գոտու մի քանի վայրերում գրանցվել են հրադադարի խախտումներ, որոնք խաթարում են խաղաղության գործընթացի ոգին:

Այս մասին գրել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը:

«Ես անհապաղ կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և պահպանել համաձայնեցված երկշաբաթյա հրադադարը, որպեսզի դիվանագիտությունը կարողանա առաջատար դեր խաղալ հակամարտության խաղաղ կարգավորման գործում», - գրել է Պակիստանի վարչապետը։