copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 14:45 05-04-2026

Շատ կարևոր է, որ Երևանում հասկանում են՝ անհնար է միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին. Պեսկով

Շատ կարևոր է, որ Երևանում հասկանում են՝ անհնար է միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ–ին և ԵՄ-ին, Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Դմիտրի Պեսկովը։

«Եվ դուք ինչ-որ պահի պետք է ընտրություն կատարեք։ Բայց ՀՀ ղեկավարությունը կարծում է, որ այս պահին ոչինչ չի խանգարում ԵԱՏՄ-ին, ոչինչ չի սպառնում ԵԱՏՄ-ին, իսկ եթե նման իրավիճակ առաջանա, ապա իրենք կդիտարկեն այն, կշռադատեն կողմ և դեմ կողմերը և որոշում կկայացնեն: Սա ևս սուվերեն դիրքորոշում է, բայց գոնե շատ կարևոր է, որ Երևանում դա հասկանում են»,– ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։

Պեսկովը հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը թույլ է տալիս Հայաստանին զարգանալ բարձր տեմպերով։