copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:15 27-02-2023

Ղրիմի վերադարձն Ուկրաինային անհնար է, թերակղզին Ռուսաստանի անբաժանելի մասն է. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ղրիմի վերադարձն Ուկրաինային անհնար է, և թերակղզին Ռուսաստանի անբաժանելի մասն է։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Ոչ, նրանք չեն կարող։ Սա Ռուսաստանի Դաշնության անբաժանելի մասն է»,- ասել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Մոսկվան պատկերացնում է ինչ-որ հանգամանքներ, որոնց դեպքում Ղրիմը կարող է կրկին ուկրաինական դառնալ։

Պեսկովը միևնույն ժամանակ ընդգծել է՝ Մոսկվան ներկայումս չի տեսնում որևէ նախադրյալ, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակը գնա խաղաղ ուղղությամբ։ Նրա խոսքով՝ այս իրավիճակը հանգեցնում է, որ հատուկ ռազմական գործողությունը շարունակվի։

Ռուս պաշտոնյան հայտնել է, որ ռուսական կողմը գնում է սահմանված նպատակների ուղղությամբ։

«Եվս մեկ անգամ կրկնում ենք, որ այս պահին մենք նախադրյալներ չենք տեսնում այս ամբողջ պատմության խաղաղ ճանապարհով կարգավորման համար։ Քանի դեռ հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, մենք գնում ենք դեպի այն նպատակները, որոնք սահմանված են»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ