copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 22:58 02-04-2026

Մոլդովայի խորհրդարանն ԱՊՀ-ն լքելու վերաբերյալ որոշում է ընդունել

Մոլդովայի խորհրդարանը երկրորդ և ամբողջական ընթերցմամբ ընդունել է Անկախ պետությունների համագործակցությունից երկրի դուրսբերման վերաբերյալ օրենքի նախագիծը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Նախագծին կողմ են քվեարկել 101 պատգամավորներից 60-ը։

Մոլդովայի նախագահն այժմ պետք է ստորագրի խորհրդարանի ընդունած օրենքը, որից հետո երկրի արտաքին գործերի նախարարությունն ԱՊՀ գործադիր մարմնին կներկայացնի կազմակերպությունը լքելու վերաբերյալ փաստաթղթերը։