Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:59 30-06-2021

Ֆրանսիայի խորհրդարանն արտամարմնային բեղմնավորման մասին օրենք է ընդունել

Ֆրանսիայի Ազգային ժողովը հունիսի 29-ին վերջնական ընթերցմամբ ընդունել է կենսաէթիկայի մասին օրինագիծը, որն արհեստական բեղմնավորման հնարավորություն է տալիս միայնակ կանանց և այն կանանց, որոնք միասեռ հարաբերությունների մեջ են: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ազգային ժողովի խոսնակ Ռիշար Ֆեռնանը:

Վերջինս տեղեկացրել է, որ օրինագծի ընդունման օգտին, որը Ֆրանսիայի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել մոտ երկու տարի, քվեարկել է 326 պատգամավոր, դեմ՝ 115-ը, ձեռնպահ են մնացել 42-ը:

Ըստ օրինագծի՝ միայնակ կանայք և կանանց միասեռ զույգերն այսուհետ կարող են երեխաներ ունենալ տարբեր բժշկական մեթոդների՝ արտամարմնային բեղմնավորման և սերմնահեղուկի դոնորության շնորհիվ: Մինչ այդ նշված միջոցների օգնությանը կարող էին դիմել միայն տարասեռ զույգերը:

Ի դեպ, օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի ընդլայնումը նախագահ Էմանուել Մակրոնի նախընտրական խոստումներից մեկն էր, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

Ամենից շատ դիտված