copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 22:44 30-03-2026

Ընդդիմադիրներին վարձով տարածք չտալը հանցագործություն չէ, որ իրավապահներին դիմենք. Իոաննիսյան

«Այնտեղ հանցագործություն չկա, որ իրավապահներին դիմեինք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանը՝ պատասխանելով հարցին, թե իրավապահները վարույթ հարուցե՞լ են այն հիմքով, որ որոշ համայնքներում ՔՊ-ի հետ փոխկապակցված անձինք վճարում են տարածքների սեփականատերերին, որ այդ տարածքները ընդդիմությանը չտրվեն։

«Ահազանգեր ունենք Արմավիրի մարզից և Երևանի Ավան վարչական շրջանից»,- հավելեց Իոաննիսյանը։

Հիշեցնենք՝ Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ «Անկախ դիտորդ» դաշինքում մի շարք արժանահավատ տեղեկություններ են ստացվել տարբեր մարզերում ու Երևանում ընդդիմադիր կուսակցությունների կողմից գրասենյակների տարածքների վարձակալության խնդիրների ստեղծման մասին:

«Որոշ շրջաններում տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման մարմիններում ներգրավված ղեկավար անձինք «աշխատում» են կոմերցիոն տարածքների սեփականատերերի հետ: Որոշ համայնքներում ՔՊ-ի հետ փոխկապակցված անձինք պարզապես վճարում են տարածքների սեփականատերերին, որ այդ տարածքները ընդդիմությանը չտրվեն: Որոշ տեղերում էլ տարածքների սեփականատերերը պարզապես վախենում են ընդդիմադիրներին վարձակալությամբ տարածքներ տալ՝ իրական կամ ենթադրյալ ճնշումներից խուսափելու համար: Իշխանությունները պետք է զերծ մնան մրցակից ուժերի գործունեությունը սահմանափակող քայլերից, որոնք կարող են բացասաբար ազդել ընտրություններում մրցակցության հավասար պայմանների սկզբունքի ապահովման վրա»,- գրել էր նա:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ