Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:48 02-12-2021

ԱՄՆ-ում վարձով է տրվում «Տանը միայնակ» ֆիլմի Մակքալիսթերների տունը

ԱՄՆ-ում վարձով է տրվում ամերիկյան Սուրբծննդյան ընտանեկան-կատակերգական «Տանը միայնակ» ֆիլմի Մակքալիսթեր ընտանիքի լեգենդար տունը։ Համապատասխան հայտարարություն է հայտնվել Airbnb-ում։ Այն տեղադրել է Քևին Մակքալիսթերի (մարմնավորել է Մաքոլի Կալկինը) ավագ եղբայրը։

Տունը գտնվում է Չիկագոյի արվարձանում։ Ունի երկու ննջասենյակ, Wi-Fi, հեռուստացույց, բուխարի, և բոլոր սենյակները զարդարված են Սուրբծննդյան մոտիվներով։

Լեգենդար տան վարձակալությունը հնարավոր է միայն մեկ օրով՝ դեկտեմբերի 12-ին։ Ամրագրումը հասանելի կլինի դեկտեմբերի 7-ից՝ 25 դոլարով:

Նոր վարձակալներին կընդունի դերասան Դևին Ռաթրեյը, որը մարմնավորել է Բազզին։

Բացի այդ, վարձակալների ցանկությամբ «Քևինի թակարդներ» կտեղադրվեն և նրանց կառաջարկեն համտեսել «Չիկագոյի լավագույն պիցցան»:

Նաև վարձակալները կկարողանան դիտել «Տանը միայնակ» հանրահայտ ֆիլմի վերաթողարկումը, որը էկրաններին է հայտնվել այս տարվա նոյեմբերին՝ Disney+ հոսքային հարթակում։

Տան վարձակալությունից ստացված առաջին հասույթը միանվագ նվիրատվություն կարվի Չիկագոյի La Rabida մանկական հիվանդանոցին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով