copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 23:35 19-03-2026

Պենտագոնը հաստատել է F-35 կործանիչի արտակարգ վայրէջքը Իրանի երկնքով թռիչքից հետո

Պենտագոնի ներկայացուցիչը հաստատել է Իրանի տարածքում մարտական առաջադրանք կատարելուց հետո մերձավորարևելյան ավիաբազայում ամերիկյան F-35 կործանիչի արտակարգ վայրէջքի փաստը։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մեզ հայտնի է հաղորդագրություննների մասին, որոնց համաձայն՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-35 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել ԱՄՆ տարածաշրջանային ավիաբազայում՝ Իրանի երկնքում մարտական առաջադրանք կատարելուց հետո։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, օդաչուի վիճակը կայուն է։ Տվյալ միջադեպի առնչությամբ իրականացվում է քննություն»,- ասված է գործակալության հարցմանն ի պատասխան Պենտագոնի պաշտոնական պարզաբանման մեջ։

Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ այսօր ամերիկյան F-35 կործանիչ է խոցել, ինչի հետևանքով ինքնաթիռը լրջորեն վնասվել է։ ԻՀՊԿ-ն նշել էր, որ ինքնաթիռը խոցվել է Իրանի կենտրոնական հատվածում։

Իրանցի զինվորականները պնդում են, որ սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Իրանի ՀՕՊ միջոցները նմանատիպ ինքնաթիռ են խոցում։

Ամենից շատ դիտված