Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:27 02-02-2022

Պենտագոնը հաստատել է ԶԼՄ-ների կողմից հրապարակված ռուսական առաջարկներին ԱՄՆ պատասխանների իսկությունը

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին չորեքշաբթի հաստատել է Վաշինգտոնի պատասխանների իսկությունը Ռուսաստանի անվտանգության առաջարկներին, որոնք հրապարակել է իսպանական El Pais թերթը։

Ինչպես նշել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը, «ԱՄՆ-ի կողմից առաջադրված առաջարկները արտահոսել են եվրոպական հրատարակություն»։ «Մենք չենք հրապարակել այս փաստաթուղթը: Բայց հիմա այն հրապարակվել է, և սա հաստատում է ամբողջ աշխարհին այն, ինչ մենք միշտ ասել ենք: Մեր հրապարակային հայտարարությունների և մասնավոր քննարկումների միջև որևէ հակասություն չկա»,- հավելել է նա:

Ամենից շատ դիտված