Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:45 26-03-2025

Boeing 787-9 ինքնաթիռը թռիչքից 2 ժամ հետո վերադարձել է, քանի որ օդաչուն մոռացել էր անձնագիրը․ USA Today

ԱՄՆ-ում Boeing 787-9 ինքնաթիռը, որը տեղափոխում էր 257 ուղևոր և անձնակազմի 13 անդամների, ստիպված է եղել թռիչքից 2 ժամ հետո վերադառնալ, քանի որ օդաչուն մոռացել էր իր անձնագիրը։ Այս մասին գրել է USA Today-ը։

Ինքնաթիռը վայրէջք է կատարել Սան Ֆրանցիսկոյում, որտեղ անձնակազմը փոխարինվել է։ Ուղևորներին տրամադրել են $15 արժողությամբ սննդի կտրոններ, իսկ նոր թռիչքը դեպի Չինաստան իրականացվել է նույն օրը՝ երեկոյան։