copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 20:25 19-03-2026

Անի այցելող զբոսաշրջիկների թիվը հասել է 450.000-ի

UNESCO-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ներառված Անիի հնագիտական վայր վերջին տարիներին այցելոմ են մեծ թվով զբոսաշրջիկներ։ Անին տեսնելու են գալիս մեծ թվով տեղացի ու օտարերկրացի զբոսաշրջիկներ։ 2025-ին այցելել է մոտ 450.000 զբոսաշրջիկ, ինչը ռեկորդային ցուցանիշ է և մտադրություն կա, որ տարվա կտրծվածքով Անի կայցելի 1 մլն զբոսաշրջիկ։

Կովկասի համալսարանի դասախոս և Անիի հնագիտական ​​վայրի պեղումների ղեկավար Մուհամմեթ Արսլանը նշել է, որ Անին տարեցտարի ավելի մեծ զբոսաշրջային հետաքրքրություն է առաջացնում։

Հազար ու մի եկեղեցիների քաղաք Անին 10-ից 11-րդ դարում Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքն էր։ Այն գտնվում է Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Տարածքը բնակելի է եղել անհիշելի ժամանակներից, սկզբնապես մտել է Կամսարական նախարարական տան կալվածքների մեջ։ Իսկ 961 թ Բագրատունիներն այն հռչակեցին մայրաքաղաք։ Անին հայտնի էր իր եկեղեցիներով։ Միայն պալատական համալիրի մեջ մտնում էր 7 եկեղեցիներ, որոնցից ամենավեհասքանչը Մայր տաճար Սուրբ Աստվածածին եկեղեցին էր։ Անիի այլ հայտնի եկեղեցիներն էին՝ Անիի Սուրբ Առաքելոցը, Ս. Փրկիչը, Տիգրան Հոնենցու, Մանուչեի եկեղեցիները։ Վերջինս հետագայում վերածվել է մզկիթի։Ներկայումս պահպանվել են միայն այս եկեղեցիների ավերակները:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի