copy image url
Մամուլ 6 ամիս առաջ - 08:03 27-02-2026

Նախարար Ավանեսյանը փոխնախարար Նանուշյանից պահանջել է ջնջել ծաղրանքի տեսանյութը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, որ համացանցում հրապարակել է ռիլ՝ անդրադառնալով առողջապահության համընդհանուր ապահովագրության թեմային, դժգոհություն է առաջացրել թե՛ մասնագիտական շրջանակներում, թե՛ հենց նախարարությունում։

Ժողովուրդ օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ տեսանյութում փոխնախարարի անբռնազբոս ծիծաղն ու ձևակերպումները մի շարք բժիշկների կողմից ընկալվել են որպես ծաղրական վերաբերմունք համակարգի խնդիրների նկատմամբ։ Աղբյուրները պնդում են, որ հրապարակումից հետո առողջապահական համայնքում քննադատական արձագանքներ են հնչել, ինչի հետևանքով ռիլը կարճ ժամանակ անց հեռացվել է։ Իհարկե, մենք ունենք տեսանյութը: Նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ ստեղծված իրավիճակը նաև ներքին քննարկման առիթ է դարձել։ Մեր աղբյուրների պնդմամբ՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դժգոհել է հրապարակումից, և հենց նախարարի մակարդակով է հորդորվել հեռացնել տեսանյութը։ Պաշտոնական հաստատում այս տեղեկության վերաբերյալ առայժմ չկա։

Բանն այն է, որ ռիլում Համընդհանուր ապահովագրության ներդրման ձախողման մասով քամահրական ծիծաղ կա փոխնախարարի կողմից, որը վերագրվել է նախարարին. այսինքն փոխնախարարը չէ, բայց նախարարը ձախողել է ապահովագրության համակարգի ներդրումը: Այսպես է մեկնաբանվել փսխնախարարի տեսանյութը:
Հիշեցնենք, որ փոխնախարար Նանուշյանն այն պաշտոնյան է, ում որդին առողջական հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է:

ՀՀ Պաշտպանության նախարարությունը, ինչպես մեզ փոխանցում են, անձնական տվյալների գաղտնիության հիմքով մանրամասներ չի հրապարակում, թե ինչպես է ազատվել ծառայությունից։ Ոչ էլ նախարարի տեղակալն է հրապարակավ պարզաբանում:

«Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է հրապարակել նաև Առողջապահության նախարարության և փոխնախարարի պարզաբանումը՝ եթե այն ներկայացվի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են