Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:27 04-06-2025

40 հազար դոլար բանկային ավանդ, 32 մլն տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել նախարար Ավանեսյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մինչ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն առավոտյան վազքով է օրը սկսում, առողջապահության ոլորտում քաոս է տիրում։
2 օրում 2 մանկահասակ երեխայի մահ է արձանագրվել տարբեր բժշկական կենտրոններում։ Բուժաշխատողները շարունակ բռնության են ենթարկվում փողոցներում, տանը։

Նախարար Անահիտ Ավանեսյանը, ով օրերս Նիկոլ Փաշինյանի 50-ամյակին գինի էր վայելում, ներկայացրել է տարեկան հայտարարագիրը, այն է՝ 1 բնակարան բազմաբնակարան շենքում եւ մեկ այգետնակ՝ ամառանոց։
Բազմաբնակարան շենքի բնակարանը ձեռք է բերվել 2014 թվականին Երեւանի Արաբկիր վարչական շրջանում, իսկ այգետնակը՝ Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում 2005 թվականին։
Առողջ ապրելակերպ թելադրող Անահիտ Ավանեսյանը հայտարարագրել է FORD մակնիշի ավտոմեքենա՝ 2012 թվականի թողարկման, որը գնել է 2015 թվականին։

Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 67 հազար դրամ, 2 հազար 576 ԱՄՆ դոլար, 14 եվրո։
Բանկային ավանդները կազմել են 40 հազար 035 ԱՄՆ դոլար։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 32 մլն 227 հազար դրամ, որից 20 մլն 344 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է, իսկ 11 մլն 883 հազարը շահաբաժին է «ԱԲՈՎՅԱՆ 39»-ից։
Մամուլը երկար տարիներ է, ինչ գրում է, որ 2017-2018 թթ.-ին՝ մինչեւ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելը, Անահիտ Ավանեսյանը եղել է նաեւ «Աբովյան 39» ՍՊԸ-ի տնօրենը։

Անահիտ Ավանեսյանը data.hetq-ին հայտնել էր, որ նախկին հայտարարագրերում առկա նշված եկամուտն ինքը ստացել է «Աբովյան 39» ՍՊԸ-ի 50% բաժնետոմսերից։ Այդ ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ։ Ըստ Ավանեսյանի՝ «Աբովյան 39»-ում գտնվող անշարժ գույքը ժառանգություն է ստացել հորից եւ 2012թ.-ից ի վեր տվել է վարձակալության: «Աբովյան 39»-ի բաժնետերերից են եղել նաեւ Անահիտ Ավանեսյանի քույրը՝ Շուշան Վարդանյանը, եւ մայրը՝ Մարգուշ Վարդանյանը:

Համեմատության համար նշենք, որ Անահիտ Ավանեսյանը 2018 թվականի՝ պաշտոնատար անձի տարեկան հայտարարագիր էր ներկայացրել եւ բազմաթիվ դատարկ աղյուսակներ էր թողել առողջապահության նախարարի տեղակալ եղած ժամանակ։

Նա չէր հայտարարագրել անշարժ գույք, չէր հիշատակել վերջին տարիներին հայտարարագրում հայտնված մեքենայի մասին։

Ավանեսյանի դրամական միջոցները կազմել էին ընդամենը 1 մլն 950 հազար դրամ եւ 600 եվրո, իսկ տարեկան եկամուտները՝ 16 մլն 519 հազար դրամ։
Եվ հանկարծ հիմա պարզվեց, որ վաղուց ունի երկու տուն, ավտոմեքենա, որոնք առաջին հայտարարագրում չկային»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը