copy image url
Մամուլ 6 ամիս առաջ - 07:55 21-02-2026

Վահագն Խաչատուրյանն ինչ-որ բա՞ն է ակնարկում Նիկոլ Փաշինյանին. Փաստ

«Փաստ» թփերթը գրում է. «Բարձրաշխարհիկ հուղարկավորություններին և պաշտոնական ճաշերին ներկա գտնվելու, ԱԺ ընդունած օրենքները ստորագրելու և վարչապետի նշանակումները «վավերացնելու» միջակայքում երեկ իր մասին հիշեցրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նա, պատկերացրեք, խոսել է առաջիկա ընտրությունների մասին:

Ի մասնավորի, Վահագն Խաչատուրյանն ասել է, թե բոլորը պետք է ընդունեն, որ օրենքը չի կարելի խախտել: «Օրենքը խախտողը պատժվելու է»,հայտարարել է նա:

Ավելին, Վահագն Խաչատուրյանը կարևորել է նաև ժողովրդավարության նորմերի լիարժեք պահպանումը: Եվ երրորդ՝ ըստ Վահագն Խաչատուրյանի, նախընտրական քննարկումները (պայքարը) պետք է լինեն պարկեշտության սահմաններում, պետք է լինի ընդունելի բառապաշար, հարգալից վերաբերմունք միմյանց և ավելի շատ՝ հասարակության նկատմամբ: «Անընդունելի է մեզ ոչ հարիր բառապաշարի օգտագործումը»,ասել է նա:

Այն, ինչ ասել է ՀՀ նախագահը, փաստացի անբեկանելի ճշմարտություն է, «հեծանիվ հորինելու» նման մի բան: Բայց խնդիրն այն է, թե ինչու է նման հայտարարության անհրաժեշտություն առաջացել, և ում է ուղղված այդ հայտարարությունը:

Նախ՝ արձանագրենք, որ իրավապահ համակարգը վերջին տարիներին դրվել է 1 անձի և նրա քմահաճույքներն սպասարկելու տակ, ինչին Վահագն Խաչատուրյանը չի ընդդիմացել որպես «պետության գլուխ և Սահմանադրությանը հետևող»: Ու առնվազն տարօրինակ է, որ նա խոսում է այն մասին, թե ապօրինություններ թույլ տվողները պատժվելու են:

Մեկ անձի տակ դրված իրավապահ համակարգը ինչպե՞ս է պատժելու նույն մեկ անձի ենթակայության քաղաքական ուժին կամ սատելիտներին, ու ի՞նչ կարող է անել Խաչատուրյանն այդ ուղղությամբ: Իսկ շեշտում ենք հենց իշխանություններին, քանի որ... Քանի որ գալիս է երկրորդ կետը:

Եվ այսպես՝ երկրորդ, որ ավելի հետաքրքիր է. այն ամենը, ինչի մասին խոսում է Վահագն Խաչատուրյանը, անթաքույց ուղղված է բացառապես 1 քաղաքական միավորի՝ «Քաղաքացիական պայմանագրին» (ՔՊ): Ակնհայտ է, որ ընտրական կանոնների, ժողովրդավարության սկզբունքների, օրենքների խախտումների գնալու են (արդեն գնում են) իշխանությունները: Լինի դա վարչական ռեսուսի չարաշահում, լինի ընդդիմախոսների դեմ քաղաքական հետապնդումներ ու շինծու մեղադրանքներով սահմանափակումներ, կալանավորումներ, բանտարկումներ, լինի դա պետական բյուջեի միջոցների հաշվին սոցիալական ինչ-ինչ «բարիքների» բաշխում տարբեր խավերի: Այնպես որ, այստեղ հասցեատերը հստակ է:

Հա, ու ամենից ուշագրավը՝ նախընտրական պարկեշտ պահվածքի ու անհարիր բառապաշարի մասին: Նախագահին բարեհաճում ենք տեղեկացնել (երևի ինքը չգիտի), որ եթե Հայաստանում կա մեկը, մի քաղաքական ուժ (լավ, ընդունենք, որ 1-2-ն էլ կարող են լինել, բայց մենք խոսում ենք հիմնական դերակատարների մասին), որ հայտնի է իր խայտառակ անպարկեշտ հայտարարություններով, անհարիրից էլ անհարիր բառամթերքով ու արտահայտություններով, ապա դա Նիկոլ Փաշինյանն ու նրա կուսակցությունն է, նրա քպական քարոզիչները:

Ամփոփենք: Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ Վահագն Խաչատուրյանը բացեիբաց հայտարարություն է արել... Նիկոլ Փաշինյանի դեմ: Վահագն Խաչատուրյանն ինչ-որ բա՞ն է ակնարկում Նիկոլ Փաշինյանին:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը
18:22 Մահից 8 օր անց վճիռ է կայացվել` մահացածից պահանջելով վճարել պարտքերը