copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 17:40 03-02-2026

Քաղաքական դաշտը զարգանում է բացասական ընտրանքով, Արսեն Թավադյան

Արսեն Թավադյանը գրառում է կատարել․

«Մի քանի օր առաջ տեղի ունեցավ «Բոլորին դեմ եմ» կուսակցության հիմնադիր համագումարը։
Այո, կարելի է քննադատել կուսակցության անվանումը։ Կարելի է կասկածի տակ դնել կուսակցական ձևաչափով պայքարելու ընտրությունը։ Կարելի է չհամաձայնել քայլերի հաջորդականության հետ։

Սակայն պետք է փաստել` հիմնադիրները ուղիղ խփել են մեր քաղաքական համակարգի նյարդին։ Մեր քաղաքական համակարգը փակ է։ Եվ այդ փակվածությունը պատահական չէ։

2005 թվականից ի վեր քաղաքացիների մասնակցությունը քաղաքական գործընթացներին սահմանադրական մակարդակով հետևողականորեն կրճատվում է։ Քաղաքացուն տարեցտարի դուրս են մղում որոշումների կայացումից՝ ներկայացնելով դա որպես «կառավարելիություն»։

Այսօր Հայաստանի քաղաքացին հանրային կառավարման համակարգում փաստացի որևէ ֆիզիկական անձի չի ընտրում։ Չի ընտրում նախագահ։ Չի ընտրում վարչապես։ Չի ընտրում համայնքի ղեկավար։ Իրականում չի ընտրում նաև պատգամավոր ու ավագանու անդամ։ Նույնիսկ սեփական շենքի համատիրության կառավարման մարմինների ձևավորմանը չի մասնակցում:

ՀՀ քաղաքացին որևէ կերպ չի մասնակցում նաև արդարադատության իրականացմանը, քանի որ մեզ մոտ առկա չէ երդվյալ ատենակալների ինստիտուտը:

Բարձր ընտրական շեմը համակարգը փակ պահելու գործիքներից մեկն է։ Մարդկանց կանգնեցրել են արհեստական ընտրության առաջ՝ վատն ու վատագույնը։ Նոր քաղաքական ուժերի համար մրցակցությունը գրեթե անհնար է դարձել։ Նույնիսկ ունենալով ընտրող՝ նրանք պարտվում են ոչ թե գաղափարներով, այլ մաթեմատիկայով։ Ընտրողը վախենում է ընտրել նոր ուժի` մտածելով, որ իր ձայնը կփոշիանա:

Արդյունքը կանխատեսելի է։ Քաղաքական դաշտը զարգանում է բացասական ընտրանքով։ Տարեցտարի առաջ են գալիս ավելի թույլ, ավելի էպատաժային, ավելի անգրագետ գործիչներ։ Համակարգը չի մաքրում իրեն, այլ ինքնարտադրում է միջակություն։

Ամեն դեպքում, ընտրել որևէ կուսակցության, մասնակցել ընտրություններին որևէ քաղաքացու որոշումն է: Ես առնվազն կոչ եմ անում իմ բոլոր ծանոթներին իրենց ընտրությունը կատարելիս նաև հաշվի առնել այս հարցը` արդյոք իրենց նախընտրած կուսակցությունը պատրաստ է ազատականացնել, ավելի մրցակցային դարձնել քաղաքական համակարգը, թե ոչ:

Իմ տպավորությունն այն է, որ քաղաքական դաշտի խոշոր խաղացողների համար գործող փակ համակարգը ոչ թե խնդիր է, այլ հարմարավետ միջավայր»։

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
15:36 32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը
14:44 Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է նորման
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
15:00 ԱԱԾ֊ն դատի է տվել ՊԵԿ պաշտոնյային` պահանջելով իր 7 միլիոնը
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում