copy image url
Միտք 2 տարի առաջ - 11:21 29-12-2023

Կոլեգաներիցս շատերն ասում էին` տեղն է դասատուներին, իրանք ՔՊ-ին են ընտրել․ Արսեն Թավադյան

Իրավաբան, ԵՊՀ դոցենտ Արսեն Թավադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի քանի շաբաթ առաջ ինձ դիմեց ուսուցիչների մի խումբ, որոնց Կրթության նախարարը հրամայել էր աշխատանքից ազատել, քանի որ իրենք չէին անցել կամավոր ատեստացիան:

Եթե չեք լսել, ասեմ. կառավարությունը նախաձեռնել էր իբր կամավոր ատեստացիայի գործընթաց, որի նպատակն էր աշխատավարձի բարձրացումը: Լիքը ուսուցիչ գայթակղվել էր այս հնարավորությամբ, և չէր տեսել «ներքևում մանր տառերով նշված» կարգավորումը, որ ատեստացիան չանցնելը հիմք է աշխատանքային պայմանագիրը լուծելու համար:

Չեմ ուզում շատ ծանրաբեռնել իրավական թեմաներով` ուղղակի կարճ ասեմ, կամավոր ատեստացիայի անվան տակ աշխատանքից ազատելը ոչ իրավաչափ է, նախարարի կողմից առանձին դպրոցների ուսուցիչներին աշխատանքից ազատելու հրամանը ծայրահեղ ոչ իրավաչափ է: Էլ չասեմ, որ այս գործընթացի հաջող ավարտի դեպքում պետությունը վերջնական սպանելու է հանրային դպրոցները:

Ավելի շատ ուզում եմ կիսվել այլ մտքով: Երբ կոլեգաներիս պատմում էի այս իրավիճակի մասին, շատերն ասում էին` «տեղն է դասատուներին, իրանք ՔՊ-ին են ընտրել: Դեռ քիչ է»:

Այսպիսի մտքերն ինձ համար երբեք ընդունելի չեն եղել: Վերջին աշխատանքային օրն ուզում եմ ասել, որ մենք ավելի շատ պետք է որոնենք այն, ինչ մեզ միավորում է, քան թե փնտրենք այն, ինչ մեզ բաժանում է: Թե ներքին, թե արտաքին թշնամիները առաջին դեպքում ոչ մի հաջողություն չեն ունենա:

Հ.Գ. Բարեբախտաբար, ուսուցիչների հարցը կարճաժամկետ լուծում ստացավ, և իրենց դեռ չեն ազատելու: Հուսով եմ` ես էլ մի փոքր օգնեցի»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից