copy image url
Արտաքին 44 րոպե առաջ - 13:12 23-08-2026

Ուկրաինայի Անկախության օրը Կիև են ժամանել յոթ երկրների ղեկավարները

Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի, Լիտվայի և Նորվեգիայի ղեկավարները ժամանել են Կիև, որտեղ երկկողմ և բազմակողմ բանակցություններ կանցկացնեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Այս մասին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտնել է X սոցիալական ցանցում։

«Մեր Անկախության օրվա նախօրեին մենք զգում ենք, որ մենակ չենք։ Մեր դաշնակիցները մեզ հետ են»,- գրել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։

Ըստ նրա, առավոտյան նա Կիևի երկաթուղային կայարանում դիմավորել է վեց երկրների ղեկավարներին։ Բանակցություններին կմասնակցեն նաև այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Սիբիգան հայտարարել է, որ հանդիպումների արդյունքներով սպասվում են «կարևոր որոշումներ և հայտարարություններ»։

Ամենից շատ դիտված