copy image url
Ներքին 51 րոպե առաջ - 12:01 23-08-2026

Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում

Հեղափոխությունից կարճ ժամանակ անց ՔՊ֊ականները սկսեցին զանգվածաբար բնակարաններ ձեռք բերել, որի լույսի ներքո ի հայտ եկան հակասություններ Ալեն Սիմոնյանի բնակարանների քանակների մեջ։

Վերջինս, իհարկե, հերքեց որոշ պնդումներ, սակայն յուրաքանչյուր մեկ հերքում ծնում էր առնվազն երկու հարց։

Եվ այսպես, եթե Աբովյան 62/6 բնակարանը, ըստ Սիմոնյանների, վաղուց` 2016 թվականին վաճառվել է, ապա ի՞նչ է իրենից ներկայացնում Աբովյան 62/5֊ը։

Հիշեցնենք, որ Ջրվեժի եռահարկ առանձնատունը Ալեն Սիմոնյանը վերագրեց մորն ու եղբորը, որոնք իբրև թե դրա գնորդներն են։ Բայց այդ դեպքում տրամաբանական հարց է առաջանում. մայրն ու եղբայրն ինչո՞ւ են մինչ այժմ հաշվառված ուշադրությունից դուրս մնացած Աբովյան 62/5֊ում։

Հուսանք, որ մի օր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կպարզի, թե Ալեն Սիմոնյանն ի վերջո ո՞նց է ձեռք բերել Բյուրեղ թաղամասի և Եկմալյան փողոցի էլիտար բնակարանները, ինչպես նաև Ջրվեժի առանձնատունը. ի դեպ, եթե դա իր մայրիկինն է, ապա ինչպես է այնտեղ տեղակայվել անվտանգության պահակակետ։

Կարելի է ենթադրել, որ ԱԽՔ-ի մայրը և եղբայրը դուրս չեն գրվում Աբովյան փողոցի տվյալ շենքի գրանցումից, քանի որ նրա մոտալուտ քանդվելու և մեծ փոխհատուցումներ ստանալու հնարավորությունը ևս չեն ուզում բաց թողնել։

Ամենից շատ դիտված