Ներքին 7 ամիս առաջ - 17:27 02-02-2026

Արցախցիների ներկայացրած հայցերի մեծ մասը մերժվում է դատավոր Զարիկյանի կողմից

Լրագրողների հետ զրույցում Ռոման Երիցյանն այսօր՝ փետրվարի 2-ին, հրավիրված ասուլսիում, անդրադառնալով Արցախի ներկայացուցչության և այլ մարմինների շահերը վարչական դատարանում ներկայացնելու գործընթացներին, նկատեց, որ դատավոր Կարեն Զարիկյանի՝ նորանշանակ վարչական դատարանի նախագահի, վարքը մեծ ազդեցություն ունի արցախցիների ներկայացրած հայցերի ընթացքի վրա.

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ արցախցիների ներկայացրած հայցերի մեծամասնությունը մերժվում է հենց դատավոր Զարիկյանի կողմից։ Օրինակ, եթե 10 հայցից 6-ը վերաբերում է արցախցիներին, այդ 6-ից 5-ը մերժվել է նրա կողմից»,- ասաց Երիցյանը:

Պատասխանելով Oragir.News-ի հարցադրմանը, թե ինչպես է որոշվում, թե որ դատավորն է վարելու տվյալ գործը, Երիցյանը պատասխանեց.

«Իրավական գործընթացն իրականում պետք է հստակ լինի, բայց ինձ համար բաց է, թե իրականում ինչպես է ընտրվում դատավոր Զարիկյանը։ Կարծում եմ, պետք է ուսումնասիրել օրենքով և գործնականում՝ ինչպես է դա որոշվում»,- նշեց նա:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը