Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 12:27 20-01-2026

Պետք է լուծենք բնակարանային խնդիրները, որ հնարավոր լինի խթանել մեծ ընտանիքների ձևավորումը․ Կարապետյան

«Մեր երկրում վերջին ժամանակներս շինարարական բում է տեղի ունեցել, ինչը, չնայած աղտոտվածությանը, շատ դրական է։ Ես, որպես տնտեսագետ, ուրախ եմ շինարարական այդ բումի համար։ Սակայն կա խնդիր․ աշխատավարձերի մակարդակը համեմատաբար ցածր է, և այն չի բավարարում, որ բնակիչը հեշտությամբ կարողանա տուն գնել։ Հայաստանում տասնյակ տարիներ են պահանջվում, որ երիտասարդը սեփական բնակարան ձեռք բերի։ Իհարկե, այս իրավիճակը ոչ միայն Հայաստանում է, այլև այլ երկրներում, բայց այստեղ աշխատավարձերի ցածր մակարդակը դարձնում է խնդիրն առավել զգայուն»,– նշեց Նարեկ Կարապետյանն այսօր, հունվարի 20-ին, Սամվել Կարապետյանի 5 քայլերի ծրագրի ներկայացման ժամանակ։

Նարեկ Կարապետյանը ներկայացրեց առաջարկվող լուծումները․

«Մինչ այժմ հիփոթեքի օրենքով տոկոսը վճարում էր պետությունը, և սա լավ ծրագիր էր։ Սակայն անցած տարի ծրագիրը դադարեցվեց։ Այն ժամանակ պետությունը յուրաքանչյուր բնակարանի վրա ծախսում էր գնի մոտ 55%-ը՝ որպես օգնություն հիփոթեքի տոկոսի համար։ Մենք առաջարկում ենք նոր ներդրումային ծրագրեր շինարարական ընկերությունների համար։

Առաջին տարբերակն այն է, որ շինարարները բնակարաններ կհատկացնեն պետությանը, իսկ պետությունը դրանք կտրամադրի երիտասարդ և բազմազավակ ընտանիքներին՝ էժան գներով։ Երկրորդ տարբերակն այն է, որ շինարարները վաճառեն բնակարանները պետության կողմից սահմանված ֆիքսված գնով։ Սա չի փոխարինի շուկայական ընթացքը, այլ հնարավորություն կտա հասանելի բնակարաններ ունենալ երիտասարդ ընտանիքների համար։ Օրինակ, մենք կարող ենք ունենալ բնակարաններ, որոնց քառակուսի մետրի գինը կլինի մոտ 270,000 դրամ, ինչը թույլ կտա երիտասարդ ընտանիքներին ապահովել համեմատաբար մատչելի բնակարանով»,– ասաց Կարապետյանը։

Նարեկ Կարապետյանը շեշտեց նաև դեմոգրաֆիկ մարտահրավերը․

«Ըստ հարցումների՝ Հայաստանում ընտանիքները հազվադեպ են ունենում երրորդ կամ ավելի երեխա, և դա բացառիկ է՝ համեմատած այլ երկրների։ Մեր մայրաքաղաքում ավելի շատ երեխաներ են ծնվում, քան գյուղերում, ինչը հակառակ է համաշխարհային տենդենցին։ Բարձրագույն կրթություն ստացած ընտանիքներում երեխաների ծնունդը ավելի հաճախ է գրանցվում։ Մենք պետք է լուծենք բնակարանային խնդիրները, որ հնարավոր լինի խթանել մեծ ընտանիքների ձևավորումը և աջակցել երիտասարդ ընտանիքներին»,– ընդգծեց Կարապետյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է