copy image url
Ներքին 49 րոպե առաջ - 10:26 06-09-2026

Օկուպացված Ակնայում ականի վրա տրակտոր է պայթել

Արցախում ականի հետ կապված միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Օկուպացված Ակնայում ականի վրա տրակտոր է պայթել։

Գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորը բախվել է ականի։ Պայթյունի հետևանքով վնասվել են սարքավորումները։

Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Քննություն է ընթանում։