Ներքին 3 ամիս առաջ - 22:43 24-05-2026

Մենք պետք է մեր հարցը լուծենք. չենք թողնում` օտար տարրերը մուտք գործեն մեր երկիր

«Հայաստանը եղել է աշխարհում ամենաանվտանգ երկրներից մեկը: Չնայած 8 տարում կրկնապատկվել է հանցագործության մակարդակը, բայց էլի մնացած երկրների համեմատ անվտանգ է: Հիմա պատկերացրեք` ինչ կլինի, եթե օտար տարրը բերեն Հայաստան:

Մենք գիտենք՝ ինչ կլինի: Եվրոպայի կենտրոնում, այդքան զինվորականների մեջ մի հայ զինվորականի չկարողացան պաշտպանել ադրբեջանցու ագրեսիայից: Մեզ այս ծայրամասում, Կովկասի խորքերում ո՞նց են պաշտպանելու: Գալու են, նկարվեն, ցավակցություն հայտնեն, մի հատ հուզիչ ելույթ ասեն ու գնան:

Մենք պետք է մեր հարցը լուծենք. չենք թողնում` օտար տարրերը մուտք գործեն մեր երկիր, ու գիշեր-ցերեկ աշխատում ենք մեր հայրենիքի բարեկեցության համար: Ամսի 7-ն առաջին քայլն է»,- Երևանի Ավան վարչական շրջանում նաընտրական ելույթի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի