Ներքին 1 տարի առաջ - 12:30 09-09-2024

Երևանում ամեն պատահարից երթևեկությունը կաթվածահար է լինում․ խնդիրը պետք է լուծենք. Ավինյան

Երևանում ամեն մի փոքր պատահարից երթևեկությունը կաթվածահար է լինում, հետևապես Երևան քաղաքում այդ անհրաժեշտությունն ամենաբարձր մակարդակում է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ճանապարհատրանսպորտային պատահարների ընթացքում մեքենաների չափից երկար երթևեկելի մասում մնալուն և տևական խցանումներին:

«Ապահովագրականի մեր գործընկերների հետ պետք է խոսենք. այս լուծումն այլընտրանք չպետք է ունենա, մնացած ածանցյալ լուծումներն արդեն մեր դաշտում չեն: Բայց խնդիրն առկա է և խնդիրը մեր դաշտում է և այդ խնդիրը ստեղծում է շատ լուրջ պրոբլեմներ մեր ճանապարհների վրա»,-ասաց Ավինյանը:

Նշենք, որ քաղաքապետի հանձնարարականով, փոփոխություններ են իրականացվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, ըստ որի՝ ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում վթարված մեքենաները ճանապարհի երթևեկելի հատվածից պետք է հեռացվեն 15 րոպեի ընթացքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին