Ավանդական պատարագ՝ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում
Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում այսօր ավանդական պատարագն է մատուցվում։
Պատարագին մասնակցում է Պոլսո պատրիարք Սահակ Մաշալյանը։ Մասնակցում են նաև բարձրաստիճան հայ հոգևորականներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ և մեծ թվով զբոսաշրջիկներ։
Հիշեցնենք, որ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ մատուցվում է տարին միայն մեկ անգամ՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ: Ի դեպ, այս ավանդույթը վերականգնվել է 2010 թվականին՝ 95 տարվա դադարից հետո: