copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 15:59 15-01-2026

Հայաստանին ուղղված ՌԴ-ի «փափուկ ուժի» նախագիծը կֆինանսավորվի դրամաշնորհով․ OC Media

Ռուսաստանը նախագահի աշխատակազմի դրամաշնորհի հաշվին կֆինանսավորի «փափուկ ուժի» քաղաքականության շրջանակներում արտերկրում իր ազդեցության ընդլայնման նախագիծը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանին։ Ըստ առկա տվյալների՝ նախագծի բյուջեն կկազմի շուրջ 13 միլիարդ ռուբլի (165 միլիոն դոլար)։ Գրում են ռուսական լրատվամիջոցները, մասնավորապես՝ OC Media-ն։

Այս ջանքերը համակարգելու է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։

2025 թվականի մայիսին ռուսական թերթերը հայտնել էին, որ Կիրիենկոյի առջև «խնդիր է դրվելու» առաջ մղել Ռուսաստանի շահերը Հայաստանում «փափուկ ուժի միջոցով»՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։

Ըստ ռուսական աղբյուրների՝ Կիրիենկոն իրեն ենթակա ստորաբաժանումների աշխատակիցների հետ միասին «սկսել է աշխատել հայկական թեմատիկայով», ինչն առաջին հերթին «նշանակում է նախագահի շահերից բխող աշխատանք, քանի որ դա ապահովում է պետական խնդիրների կատարումը»։ Նշվում է, որ խնդիրը վերաբերում է «ավելի շուտ տեղեկատվական, քան ընտրական աշխատանքին», և Կիրիենկոյի համապատասխան օրակարգն արդեն գործարկված է։

Հայաստանում խնդիրներից մեկը, հավանաբար, կլինի ընդդիմության կազմակերպումն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընթացիկ տարվա վերջին նախատեսված ընտրությունների նախաշեմին։ Չնայած այն բանին, որ Փաշինյանը պահպանել է հարաբերությունները Ռուսաստանի հետ և 2025 թվականի ընթացքում մի քանի անգամ այցելել է այդ երկիր, ռուսաստանյան ազդեցիկ մեկնաբանները սուր քննադատության են ենթարկել նրան և չեն թաքցրել Հայաստանում իշխանափոխություն տեսնելու և արևմտամետ կուրսից հրաժարվելու իրենց ցանկությունը։

Վերջին ամիսներին հայաստանյան և միջազգային փաստեր ստուգողներն արձանագրում են Հայաստանի դեմ ուղղված ապատեղեկատվության աճ, որը գալիս է ռուսաստանյան կամ Կրեմլի հետ կապված դերակատարներից, ինչպես նաև թուրքական և ադրբեջանական աղբյուրներից։

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
14:16 Երբեք չենք էլ բաժանվել. Հայկ Հովհաննիսյանը վերջապես խոսեց իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
09:42 Վանաձորում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել