Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը:
«Զարմանալին և նյարդայնացնողն այն է, որ նրանք ասում են. «Ո՛չ, ո՛չ, այս պահին խաղաղության բանակցություններ չեն ընթանում», բայց միևնույն ժամանակ ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթանում են տեխնիկական բանակցություններ՝ խաղաղության համաձայնագրի շուրջ։ Սա Իրանի բանակցային մարտավարությունն է, որը ես պարզապես չեմ հասկանում»,- նշել է նա։