copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:47 07-02-2025

Ադրբեջանը գնում է դատարան՝ ընդդեմ ՌԴ–ի․ Arbat Media

Arbat Media-ն գրում է. Ադրբեջանը պատրաստվում է դատի տալ Ռուսաստանին:
Բաքուն ապացույցներ է հավաքում Ռուսաստանի դեմ միջազգային դատարան հայց ներկայացնելու համար՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաուի մերձակայքում AZAL ինքնաթիռի կործանման համար, որի հետևանքով զոհվել են 67 մարդուց 38-ը։

Ադրբեջանի իշխանությունները մեղադրում են Ռուսաստանին ինքնաթիռի կործանման վերաբերյալ կողմնակալ մեկնաբանությունների և մեղքը անձնակազմի վրա բարդելու փորձերի մեջ։