Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 22:10 12-01-2026

Շոյգուն և Լարիջանին քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում վճռականորեն դատապարտել է արտաքին ուժերի՝ Իրանի ներքին գործերին միջամտելու հերթական փորձը։

Այս մասին հայտնել են ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից։

Զրույցի ընթացքում Շոյգուն նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստակամ է Իրանի հետ երկկողմ համագործակցությունը զարգացնելու հարցում՝ հիմնվելով Ռուսաստանի Դաշնության և Իսլամական Հանրապետության միջև 2025 թվականի հունվարի 17-ին ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վրա։

Բացի այդ, կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները և համակարգել դիրքորոշումներն անվտանգության ապահովման հարցերում։

ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հեռախոսազրույցը կայացել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավարի մասնակցությամբ։

Ամենից շատ դիտված