copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 23:42 06-08-2026

Զելենսկին պաշտոնանկ է արել մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի՝ օգոստոսի 6-ին, ստորագրել է հրամանագրեր Խորվաթիայում, Ալբանիայում և Չեռնոգորիայում Ուկրաինայի դեսպաններին պաշտոնից ազատելու մասին, հայտնում է «Европейская правда»-ն։

Ըստ №709/2026 հրամանագրի՝ Խորվաթիայում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը լքել է Վասիլի Կիրիլիչը։

Մեկ այլ՝ №710/2026 հրամանագրով Զելենսկին դադարեցրել է Վլադիմիր Շկուրովի լիազորությունները Ալբանիայում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի ապրիլից։

Բացի դրանից, №711/2026 հրամանագրով պաշտոնից ազատվել է Չեռնոգորիայում Ուկրաինայի դեսպան Օլեգ Գերասիմենկոն։

Ավելի վաղ՝ օգոստոսի 3-ին, Զելենսկին պաշտոնանկ էր արել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օլգա Ստեֆանիշինային։ Մի քանի օր անց Բարձր հակակոռուպցիոն դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել էր 6 միլիոն գրիվնա չափով գրավ՝ հնարավոր ապօրինի հարստացման և ոչ հավաստի հայտարարագրման գործով։

Ստեֆանիշինան հայտարարել է, որ գրավը մուծելու համար դատարանի սահմանած անհրաժեշտ միջոցների չի տիրապետում։