Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 18:36 16-01-2026

Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։

Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Վլադիմիր Պուտինը սկզբունքային մոտեցումներ է ներկայացրել հօգուտ քաղաքական-դիվանագիտական քայլերի ակտիվացման՝ ի շահ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման»,– ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու ձեռնարկել համապատասխան միջնորդական ջանքեր և խթանելու կառուցողական երկխոսությունը շահագրգիռ բոլոր պետությունների մասնակցությամբ։

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ