Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ ՌԴ իշխանությունները կարող են իրենց զբոսաշրջիկներին խորհուրդ տալ խուսափել Հայաստան այցելելուց։
Ինչպես հաղորդում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը, Մատվիենկոն հատուկ ուշադրություն է հրավիրել Հայաստանում երրորդ երկրների պահանջով ՌԴ քաղաքացիների համակարգված կալանավորումների վրա՝ ընդգծելով, որ եթե նմանատիպ պրակտիկան շարունակվի, Ռուսաստանը ստիպված կլինի համապատասխան զգուշացնող խորհրդատվություն տարածել իր քաղաքացիների համար։