Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 53 րոպե առաջ - 11:30 07-08-2026

Սասունի սիրտը կփորձեն շահել․ Արայիկ Հարությունյանի «մուրազը փորը չի՞ մնա»․ Մամուլ

Խորհրդարանում այս օրերին ձևավորվել է յուրահատուկ աշխատանքային խառնաշփոթ։ Իրենց մանդատները պահպանած պատգամավորները շարունակում են աշխատել նույն սենյակներում, մինչդեռ նոր եկածները կամ պաշտոն փոխածները զբաղված են աշխատասենյակների վերաբաշխմամբ։ Մի հատված դեռևս մշտական սենյակ չունի, մյուսները քննարկում են վերանորոգման, կահավորման և աշխատակազմերի տեղավորման հարցերը։

ԱԺ միջանցքներում այժմ կարելի է հանդիպել տեղափոխվող արկղերի, փաստաթղթերով ծանրաբեռնված օգնականների, նոր ցուցանակներ ամրացնող աշխատակիցների և սենյակների շուրջ ընթացող ակտիվ քննարկումների։



Երեկ մարզպետարանի մեր աղբյուրներն ասացին, որ Սասուն Միքայելյանի փոխմարզպետ փեսան՝ Վասակ Վարդանյանն արդեն մարզպետական տրամադրությունների մեջ է` շրջում է նախկին մարզպետին սպասարկող ծառայողական մեքենայով, աջուձախ հայտարարում, որ իրեն են մարզպետ նշանակելու, ինչն իշխանական մեր աղբյուրները չբացառեցին:

Դրանով կփորձեն շահել Սասունի սիրտը, որին նեղացրել են ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ չընտրելով: Բացի այդ, հոկտեմբերին Հրազդանում ՏԻՄ ընտրություններ են սպասվում, ՔՊ-ն կրկին Սասուն Միքայելյանի որդուն է առաջադրելու, որդին թեկնածու, փեսան՝ մարզպետ կոնֆիգուրացիան կարող է ապահովել Հրազդանում Սեւակ Միքայելյանի, ըստ այդմ ՔՊ-ի հաղթանակը:



«Հրապարակը» նախկինում գրել է, որ Արայիկ Հարությունյանը վաղուց է մտմտում ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնն իրենով անելու սցենարների շուրջ:
Մեր տեղեկություններով, իշխանությունը պատրաստվում է իրենով անել նաև ՀԱՕԿ-ը: Չնայած ՀԱՕԿ-ը ՄՕԿ-ի Միջազգային օլիմպիական կոմիտեի կազմում է ընդգրկված, տեսակով հասարակական կամակերպություն է պետությանը չի ենթարկվում, եւ աշխարհում ընդունված չէ ՄՕԿ կառույցների հետ նման կերպ վարվելը, բայց Նիկոլ Փաշինյանն աշխարհի կանոններին չի ենթարկվում եւ այստեղ եւս որոշել է «իշխանափոխություն» անել:

Ամենից շատ դիտված