Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 21:42 26-12-2025

Շիրակում շների կյանքի հաշվին փողեր են լափում ու մնում անպատիժ. «Դոգմա» ՀԿ հիմնադիր

«Դոգմա» ՀԿ հիմնադիր Գոհար Տեր-Անտոյանն ու մի խումբ կենդանասերներ այսօր Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում հերթական անգամ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել։

Ակցիայի մասնակիցների խոսքով` շների սպանդ է իրականացվում և ներկայացվում է որպես ստերջացում։ Կենդանասերները պնդում են, որ թափառող կենդանիների ստերջացման կլինիկան իրականում անասնագոմ է և այնտեղ տեղափոխված շներին ոչ թե ստերջացնում են, այլ սպանում։

Ջաջուռում գործող «Կումնի» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Վիրաբյանը տարբեր՝ «Նորոգում», «ԱԴԵԼ ՇԻՆ» և այլն ՍՊԸ-ներով Հայաստանի տարբեր քաղաքներում շահում է մրցույթներ, և արդյունքում համայնքային բյուջեի փողերն են փոշիանում։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջեցին, որպեսզի Շիրակի մարզի գլխավոր դատախազն ու մարզային քննչական վարչության պետը գան Ջաջուռ և իրենց հարցերին հստակ պատասխաններ տան։ Պաշտոնյաները չհանդիպեցին կենդանասերների հետ։

«Դոգմա» ՀԿ հիմնադիր Գոհար Տեր-Անտոնյանն Oragir.News-ի հետ զրույցում ասել է. «Շիրակում շների կյանքի հաշվին փողեր են լափում ու մնում անպատիժ»։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
16:31 Ոչ արտաքին, ոչ ներքին անվտանգությունից խոսք լինել չի կարող. հարցում