Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 22:30 23-12-2025

Փաշինյանի տուպոյությունն ա․ ասում ա՝ դու բանկին տուր էդ փողը․ հարցում՝ խանութների ցանցի փակման մասին

Վարչապետի հրահանգով և ՊԵԿ-ի ձեռամբ օրերս փակվեցին տեխնիկայի առևտրով զբաղվող խանութները, որոնց մի մասը շարունակում է փակ մնալ։ Հրահանգի պատճառը անկանխիկի առևտրի դեպքում այլ գին սահմանելն էր։ Կառավարության վերջին նիստին (դեկտեմբերի 18-ին) վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգեց ՊԵԿ նախագահ Էդուրադ Հակոբյանին «ձևը գտնել» և փակել այն խանութը, որը ապրանք վաճառելիս կանխիկով վճարման դեպքում այլ գին է սահմանում, անկանխիկի դեպքում՝ այլ։

«Փակեք էդ խանութը, ձևը գտեք, փակեք էդ խանութը, ստուգելու եմ։ Չգիտեմ՝ ասածս ինչքանով է... փակեք այդ խանութը, այդ խանութում առևտուր պետք է չլինի։ Իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ, մինչև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը պիտի չբացվի։ Կզեկուցեք անձամբ»,- հրահանգեց Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ է, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով խանութների ցանց է փակվել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա նորմալ չէ, որոշներն էլ ասացին, որ գուցե դրա համար պատճառներ կան։

«Ինձ իրանք ընդհանրապես չե հետաքրքրում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ, որ դա նորմալ չէ։ «Ոչ իհարկե, նորմալ չի։ Բա ինչի համար են էդ բոլոր ինստիտուտները, որ որոշեն ճիշտ են, սխալ են, հետո նոր փակեն կամ չփակեն։ Ինքը ոչ մի իրավունք չունի տենց բան մտածի անգամ, ոչ թե անի»,- նշեց նա։

Քաղաքացիների մեկի կարծիքով էլ՝ վաճառողը ճիշտ է վարվում։ «Էդ դեպքում շատ ճիշտ ա վարվում վաճառողը, որ իրան զեղչով ա տալիս։ Ինքը դրանով օգնում ա գնորդին, իսկ բանկին փող չի տալիս, իսկ ինչ վերաբերում ա հարկ վճարելուն, ինքը սենց, թե ենց իրա հարկը վճարում ա։ Էդ Փաշինյանի տուպոյությունն ա, որ ինքն ասում ա՝ դու բանկին տուր էդ փողը»,- ասաց նա։

«Նորմալ բան չկա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
16:31 Ոչ արտաքին, ոչ ներքին անվտանգությունից խոսք լինել չի կարող. հարցում