Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 16:20 19-12-2025

Այս իշխանությունը միշտ էլ ապտակ է ստանալու Գյումրիից. Կարեն Սիմոնյան

Գործող իշխանությունների հակաեկեղեցական արշավի, նախօրեին Մայր Աթոռում ծավալված զարգացումների, ինչպես նաև Գյումրիում ստեղծված իրավիճակի և Շիրակի թեմի հոգևորականներից Նիկոլ Փաշինյանի ստացած «ջերմ» ընդունելության մասին Oragir.News-ը զրուցել է Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի հետ։

Սիմոնյանը մտահոգություն հայտնեց, որ այս ամենի հետևանքով պառակտվել է Հայ առաքելական եկեղեցին։

«Եթե մինչև այս պահը պառակտված էին քաղաքական դաշտը, հասարակությունը, ապա հիմա որոշակի իմաստով պառակտվել է նաև մեր եկեղեցին»,- ասաց նա, ապա շարունակեց․ «Շատ ցավալի և ամոթ է մեզ համար, որ հասել ենք այս իրավիճակին»։

Խոսելով Գյումրիում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «պատարագի» ձախողման մասին՝ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ Փաշինյանի իշխանությունը միշտ էլ ապտակ է ստանալու Գյումրիից։ «Այս իշխանությունը միշտ էլ ապտակ է ստանալու Գյումրիից։ Գյումրին մեր Սրբազանին կալանավորելու պատասխանն է տվել»,- նշում է նա։

Մանրամասները` տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել

Ձեզ գուցե հետաքրքրի