Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 15:40 18-12-2025

Էջմիածնում խցանում է․ ընդդիմության ներկայացուցիչները ժամանում են Մայր Աթոռ

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ, այս պահին Էջմիածնում երթևեկությունը դեպի Մայր Աթոռ տանող ճանապարհին խցանված է։ Նախապես արված հայտարարությունների համաձայն, նշված ժամին Մայր Աթոռում պետք է հավաքվեն ընդդիմության ներկայացուցիչները։

Նշենք, որ Էջմիածնում են կուտակվել նաև ոստիկանական մեծաթիվ ուժեր։

Հիշեցնենք, որ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաք է տեղի ունենում․ ձերբակալված հոգևորականների աջակցության միասնական պատարագին զուգահեռ 10 եպիսկոպոսները, որոնք աջակցում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Եկեղեցու հետ առճակատման մեջ, հայտարարություն են տարածել՝ կոչ անելով քաղաքացիներին դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին միանալ իրենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով: Միևնույն ժամանակ բազմաթիվ ընդդիմադիրներ հայտարարել են, որ ժամը 15:30-ից պատրաստվում են գնալ Մայր Աթոռ։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել