Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 12:42 18-12-2025

Էդտեղ ո՞նց գազ քաշենք, թանկ կլինի․ Փաշինյանն առաջարկում է համայնքներից կտրված տներից մարդկանց հանել

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ համայնքներին կտրված տներին՝ նշելով նման տների բնակիչները հաճախ դժգոհում են, որ իրենց տուն տանող ճանապարհ արդեն 20 տարի չկա կամ այն գազաֆիկացված չէ։

«Հիմնականում այդ տունը կարող է հիմնական բնակավայրից 5 կմ կտրված՝ մենավոր տուն է։ Այդտեղ, ենթադրենք պետք է հատկացնենք 100-300 մլն ճանապարհի համար, կամ 30 մլն գազի համար, բայց դա պրոբլեմ է, բա համայնքի մյուս հատվածում րլուծված խնդիրներ կան, համայնքը կարող է ասել՝ այդ 30-40 մլն-ով ուրիշ կարևոր հարցեր կան, որ կարելի է լուծել, պատկերացնում եք, չէ՝ 1 տան հաշվով 150 մլն դոլար պետք է ներդնել»,-ասաց նա։

Փաշինյանի դիտարկմամբ՝ ավելի լավ է այդ տունը գերակա շահ ճանաչել, գումար տալ՝ ասել ավելի լավ է՝ գնացեք ուրիշ տեղ տուն գնեք։ «Այդպես ավելի էժան կնստի մեր վրա։ Ես առաջարկում եմ, բոլոր տենց դեպքերում մարդկանց էվակուացնել»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել