copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 10:43 18-12-2025

Շիրակի մարզից ոստիկանական ուժեր են տեղափոխել Էջմիածին

Մայր Աթոռի վրա այսօր սպասվող գրոհին ընդառաջ Շիրակի մարզից ոստիկանական մեծաթիվ ուժեր են տեղափոխել Էջմիածին։

Oragir.News-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ոստիկանական ուժեր են տարվել հատկապես մարզի այն համայնքներից, որտեղ համայնքապետները ՔՊ-ական են։ Մասնավորապես՝ դրանք Ախուրյան, Արթիկ և Անի համայնքներն են։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում ունեցած և նրա հակաեկեղեցական արշավին միացած 10 եպիսկոպոսները, որոնց հանրության լայն շերտերն անվանում են տիրադավ, երեկ հայտարարություն էին տարածել՝ կետ առ կետ կրկնելով կառավարության ղեկավարի թեզերը։ Վերջիններիս պնդմամբ՝ «Մայր եկեղեցու այսօրվա անմխիթար վիճակը սպառնալիք է ստեղծում նաև մեր ազգային և պետական անվտանգային շահերի համար»:

Նիկոլ Փաշինյանի կողմն անցած եպիսկոպոսները մարդկանց կոչ են արել այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, գալ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին «հանգստի կոչելու արդար պահանջով, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն»։

Այս կոչի ֆոնին հավատավոր ժողովուրդը որոշել է այսօրվա ժամերգությանը մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ իր աջակցությունը հայտնելով Հայ առաքելական եկեղեցուն։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
15:05 Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ