Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 7 ժամ առաջ - 15:05 02-07-2026

Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ

Իրանի իշխանությունները ուրբաթ օրը սպասում են 100 երկրի ներկայացուցիչների ժամանմանը՝ Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար։

Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ակնկալվում են հյուրեր մոտավորապես 100 երկրից՝ քաղաքական գործիչներ, պետությունների ղեկավարներ, խորհրդարանների նախագահներ, արտաքին գործերի նախարարներ կամ կառավարությունների հատուկ ներկայացուցիչներ, ինչպես նաև մեծ թվով հասարակական գործիչներ», - ասել է նա պետական հեռուստատեսության եթերում։

Բաղային հավելել է, որ օտարերկրյա հյուրերի համար հրաժեշտի արարողությունը կսկսվի ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով մոտավորապես 14:00-ին (Երևանի ժամանակով՝ 14:30-ին):

Խամենեիի հրաժեշտի արարողությունը Թեհրանում կսկսվի հուլիսի 3-ին։ Հուլիսի 4-ից 5-ը այաթոլլայի մարմինը կգտնվի Թեհրանի Մոսալլայում (Թեհրանի ամենամեծ կրոնական-հասարակական համալիրը), որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է հրաժեշտ տալ նրան։

Հուլիսի 6-ին Իրանի մայրաքաղաքում կանցկացվի սգո երթ՝ հիմնական փողոցներով, որից հետո մարմինը կտեղափոխվի երկրի գլխավոր կրոնական կենտրոն՝ Ղոմ քաղաք, որտեղ հուլիսի 7-ին տեղի կունենան սգո արարողություններ։ Հուլիսի 8-ին Ալի Խամենեիի մարմինը կուղարկվի հարևան Իրաք, որտեղ Նաջաֆում և Քերբալայում տեղի մուսուլման-շիաների համար կկազմակերպվեն հրաժեշտի առանձին արարողություններ։ Այաթոլլայի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ նրա հայրենի Մաշհադ քաղաքում։

Ամենից շատ դիտված

22:30 Առանձնատուն, մեքենաներ, խոշոր ավանդներ, թանկարժեք գաղտնի գնում, 73 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը
08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
23:24 Թրամփը մտադիր չէ կրկին զորք ուղարկել Իրան, եթե դրա անհրաժեշտությունը չլինի. Վենս
22:59 Ռուսաստանը պատրաստում է լայնածավալ հարձակում Ուկրաինայի վրա. Զելենսկի
23:49 Փաշինյանը խորացրել է երկրում արդարադատության ճգնաժամը. Հակոբ Բադալյան
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
22:44 Ի՞նչ են ուզում թաքցնել ձեզանից. ողջ ճշմարտությունը հեռախոսների նույնականացման համարների մասին
22:37 Կգերազանցի՞ արդյոք Մեսսիի ռեկորդը. Մբապեն անկեղծ պատասխան է տվել
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին